Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ինֆեկցիաներ

Կենսաբանները մեգավիրուս են հայտնաբերել

Կենսաբանները մեգավիրուս են հայտնաբերել

Կենսաբանները հայտնաբերել են մինչ օրս հայտնի ամենամեծ վիրուսը, և դրա հետազոտությունը հնարավորություն է տալիս փաստել, որ հսկայական վիրուսներն, ամենայն հավանականությամբ, ծագում են միաբջիջ օրգանիզմներից: Այս մասին հաղորդում է MIGnews-ը։

Նոր վիրուսը հայտնաբերվել է Չիլիի ափամերձ շրջանում և ստացել է Megavirus chilensis անվանումը: Megavirus-ի գենոմը բաղկացած է 1 միլիոն 259 հազար 197 զույգ նուկլեոտիդներից, որոնք կոդավորում են 1120 սպիտակուցների: Այս ցուցանիշներով, ինչպես նաև մասնիկների չափով (680 նանոմետր) Megavirus chilensis-ը վիրուսների մեջ ռեկորդակիր է: Այս վիրուսը կրող օպտիմալ օրգանիզմը դեռևս անհայտ է:

Վիրուսի գենոմի ուսումնասիրությունը հնարավորություն է տվել բացահայտել, որ մեգավիրուսը նախորդ ռեկորդակրի` միմիվիրուսի (600 նանոմետրով և 77 հազար զույգ նուկլեոտիդով մեգավիրուսից փոքր) ազգականն է: Միմիվիրուսը հայտնաբերվել է 1992 թվականին, սակայն իր չափերի պատճառով` սխալմամբ ճանաչվել է՝ որպես բակտերիա: 2003 թվականին Science ամսագրում հրապարակված հոդվածում կենսաբանները ցույց են տվել, որ հայտնաբերված օրգանիզմը վիրուս է:

Գիտնականները պարզել են, որ և մեգավիրուսը, և միմիվիրուսը այնպիսի գեներ ունեն, որոնք բնորոշ են բջիջներին, և բացի այդ՝ 2 վիրուսներն էլ նմանատիպ գեներ ունեն:Այդ պատճառով` գիտնականների կարծիքով, 2 վիրուսներն էլ առաջացել են նույն օրգանիզմից` գենոմի աստիճանական դեգրադացմամբ:

Հատկանշական է այն, որ մեկ այլ հսկայական վիրուս` մամավիրուսը, որը միմիվիրուսի մի քիչ ավելի փոքր կրկնօրինակն է, այդ վիրուսը մյուսներից տարբերում է իր մեջ հայտնաբերված վիրուս-պարազիտով, որն անվանել են Sputnik:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ